Իրանն իսլամական երկրներին առաջարկել է ստեղծել գաղտնարժույթ և կրճատել կախվածությունն ԱՄՆ-ից
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական պետություններին կոչ է արել դուրս գալ ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունից եւ կրճատել կախվածությունը դոլարից: Օժանդակ միջոցներից մեկը կարող է դառնալ միասնական գաղտնարժույթի ստեղծումը, որը կօգնի գործարքներ կատարել՝ շրջանցելով ԱՄՆ-ի տնտեսական սահմանափակումները։
«Իսլամական աշխարհը պետք է մշակի միջոցներ ամերիկյան դոլարի գերիշխանությանը եւ ԱՄՆ-ի ֆինանսական ռեժիմին դիմակայելու համար»,- Մալայզիայում իսլամական երկրների գագաթնաժողովում հայտարարել է Ռոհանին՝ առաջադրելով պետությունների տնտեսությունների մերձեցման մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում է միասնական գաղտնարժույթի ստեղծումը:
Իրանի նախագահի առաջարկությանը հավանություն են տվել սոսկ Մալայզիայի իշխանությունները: Երկրի վարչապետ Մահաթիր Մոհամադն ասել է, որ ընդհանուր թվային արժույթը կարող է ստեղծել դոլարի այլընտրանք:
Գագաթնաժողովի մյուս մասնակիցները, մասնավորապես, Կատարը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ Թուրքիան գաղափարին ավելի զուսպ են վերաբերվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհանրապես հանդես է եկել միասնական գաղտնարժույթի դեմ: