Հայաստանի արդարադատության նախարարությունն դատապարտում է վերջին օրերին որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ ուղղված ատելության դրսևորումները և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծն անցնող քննադատությունները:
Բիշքեկի քաղաքային քենեշի (խորհրդի) պատգամավորները օգոստոսի 8-ին կայացած արտահարթ նստաշրջանի ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաքի ղեկավար են ընտրել միակ թեկնածուին՝ Ազիզ Սուրաքմաթովին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Խուլիո Բորխեսին, մեղադրել է օգոստոսի 4-ին իր դեմ չհաջողված մահափորձին մասնակից լինելու մեջ։
Սիրիայի ռազմաօդային ուժերն օգոստոսի 7-ին Էս Սուվեյդայի նահանգում գրոհել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների վրա եւ ոչնչացրել 70-ից ավելի զինյալների:
ԱՄՆ-ի իշխանությունները հրապարակել են Չինաստանից ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնցից Միացյալ Նահագների մաքսատունն օգոստոսի 23-ից տարեկան կհարկի 16 միլիարդ դոլար գումարի մաքսեր:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ աշխարհը հոգնել է տարբեր հարցերի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումից:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մի շատ հետաքրքրիր առանձնահատկություն են ունենալու, որով տարբերվելու են նախկին բոլոր ընտրություններից։ Խոսքն ազատ ու արդար ընտրությունների մասին չէ։ Խոսքը քաղաքական ուժերի վարքագծի մասին է։
Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։
Թուրքիայի ազգայնական նորաստեղծ «İYİ» կուսակցության շարքերը գնալով նոսրանում են։ Նախօրեին հայտնի է դարձել, որ հրաժարական է տվել կուսակցության հիմնադիրներից, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունը ժխտող, Յուսուֆ Հալաչօղլուն։ Նրա հետ միասին հեռացել են կուսակցության անդամներ Օզջան Յենիչերին և Նևզեթ Բորը։ Կազմակերպված մամուլի ասուլիսում վերոնշյալ անձինք չեն հայտնել, թե ինչ պատճառով են լքում նորաստեղծ կուսակցության շարքերը։ Նրանց […]
«Եվ ինչն է վտանգավորը, որ այս անգամ այդ իրավիճակը կարող է տարածվել նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Նախիջևանից, որտեղ Թուրքիան ու Իրանը շահեր ունեն, Հայաստանի սահմանն արդեն ՀԱՊԿ տարածք է»:
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է Հայաստանում վերսկսել ծրագիրը, քանի որ Հայաստանն արդեն, ըստ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի, համարվում է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։
Ճապոնիայի կառավարությունը քննարկում է 2020 թվականին Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակամիջոցում ամառային ժամանակի անցնելու հնարավորությունը:
Թուրքիայի Ազգային ժողովի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալը, չնայած դիվանագիտական անձնագրի առկայությանը, Գերմանիա մուտք գործելիս դժվարություններ է ունեցել:
«Մինչև հիմա ոչ մի դատավոր լսելով՝ չի կաշկանդվել, այդ բարոյական ճնշումը ոչ մի դատավորի վրա չի ազդել, հակառակ պարագայում մենք այսքան քաղկալանավորներ, քաղբանտարկյալներ, քաղհալածյալներ չէինք ունենա»:
Մայիսից մինչեւ օգոստոս Ճապոնիայի ռեկորդային թվով բնակիչներ են հոսպիտալացվել շոգի պատճառով: Օգոստոսի
Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը սպասելի էր:
Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 1148 քառակուսի կիլոմետրը, այն խոշորագույնն է դարձել ամերիկյան այդ նահանգի արդի պատմության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը նորմալ է համարում ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած միջնորդությանը:
Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու հավատարմագրման նամակների հանձնման կապակցությամբ:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած ՀՀԿ խմբակցության 41 պատգամավորների անունները։
3D-տպիչով ստեղծված բնակելի շենքերը կներկայացվեն արդեն 2019 թվականին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։
Թուրքական մամուլը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին հայտնում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն նախնական համաձայնության են եկել 2 երկրների միջև ծագած լարվածությունը կարգավորելու հարցում:
Հայաստանի ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ սկսել է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները: Գյումրիում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Ցուցակներում անճշտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ վերացվեն»,- ասել է Օսիպյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կեսը օգոստոսի 7-ին միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը կարող է լուրջ հաջողությունների հասնել: Այս մասին փոխվարչապետը հայտնեց «Ազատության» ուղիղ եթերում հայտնեց
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն օգոստոսի 7-ին հասարակայնությանը հղած ուղերձում նշել է չորս հանգուցային պատճառներ, թե ինքն ինչու է փորձում լուծել Կոսովոյի հարցը եւ թե ինչու է դա անհրաժեշտ անել հնարավորինս շուտ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր պարտականությունների իրականացմանը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։