Սիրիայի Դամասկոսի նահանգի իշխանությունները գործարկել են վերադարձած փախստականների օգնության ծրագիրը, որնք հարկադրված էին ժամանակավորապես լքել իրենց տները, քանի դեռ բնակավայրերը գրավված էին ահաբեկիչների կողմից:
Ֆրանսիայի Պյուի դե Դոմ դեպարտամենտում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել:
Խամզա բեն Լադենը՝ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդին, ամուսնացել է Մոհամեդ Աթայի՝ այն զինյալների խմբի պարագլխի դստեր հետ, որոնք իրականացրել են 2001 թվական սեպտեմբերի 11-ի գրոհը:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ վառելիք փոխադրող բեռնատարը վթարի է ենթարկվել:
ԱՄՆ-ն մտադիր է Թեհրանի դեմ սահմանել շատ ավելի խիստ պատժամիջոցներ, քան եղել են մինչ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնության ձեռքբերումը:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց ավելի քան տասը հազար մարդ, ներառյալ զբոսաշրջիկներ, են տարհանվել երկրաշարժից հետո:
«Իմ կողմից հարգված Լեոնարդ Պետրոսյանը, ով այդ ժամանակ ԼՂԻՄ մարզային խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, աշխատասենյակը դատարկել էր, որպեսզի հանձնի Արթուր Մկրտչյանին։ Երբ մտանք աշխատասենյակ, ես սկսեցի ստուգել բոլոր դարակները, դատարկ դարակներում նկատեցի մի տպագիր 4-5 էջանոց փաստաթուղթ»։
Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատեւ չվճարվող արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:
ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում է գործադրում Թեհրանի վրա՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրանական շուկաները:
Թուրքիայի և Հունաստանի միջև կրկին լարվածություն է առաջացրել այն բանից հետո երբ Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը հրաժարվել է արտահանձնել Թուրքիայում ահաբեկիչ համարվող Թուրգութ Քայային:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խորհրդարանականները համաձայնության են եկել ուսումնասիրելու երրորդ երկրում միջազգային գործերի կոմիտեների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են ունենալ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական զարգացումներ։
Եվրամիությունն օգոստոսի 7-ից արգելափակում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում, ոպեսզի պաշտպանի եվրոպական ընկերություններին:
«Նոր Հայաստանում» անմեղություն կանխավարկած կոչվող շատ կարևոր իրավական սկզբունքին կարծես ոչ մեկն ուշադրություն չի դարձնում։ Ավելին, այս սկզբունքը սկսել է ստորադասվել ավելի «բարձր» նպատակների, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, նախկին աղմկահարույց գործերի բացահայտմանը (կամ այդ մասին հայտարարություններին), ու հնչում են արդարադատության համար բավականին վտանգավոր կարծիքներ, թե՝ «էլ ի՞նչ անմեղության կանխավարկած՝ պարզ է, որ հանցագործ է»։
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։
Գերմանիայի ընկերություններն աստիճանաբար կրճատում են մատակարարումներն Իրանին եւ այս շուկայից հեռանում են այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերսկսման պատճառով:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը շարունակում է երկրի սահմանների ավտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Թուրքիան բետոնե պարիսպ է կառուցում Սիրիայի, Իրանի և Հայաստանի հետ սահմանին։
ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը համաձայնել է հրադադարի ռեժիմ հաստատել Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է բերել աղետալի հետեւանքների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կպատասխանի պետության տնտեսական խնդիրների վերաբերյալ Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորների հարցերին:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհները հանգեցրել են ստաժոր-էլեկտրիկի մահվան:
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի արտարժույթի առք ու վաճառքի գործերով տեղակալ Ահմադ Արագչին կալանքի տակ է վերցվել արժույթի շուկայում շահարկումների մեղադրանքով:
Ճապոնիան լռության լոպեով է հարգել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհհերի հիշատակը, որը 73 տարի առաջ տասնյակ հազարավոր մարդրանց կյանք խլեց։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը թագավորությունում Կանադայի դեսպանին մեկ օր է տվել երկրից հեռանալու համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է նույնիսկ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, քան նրանք, որոնք գոյություն ունեին 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի ստորագրումից առաջ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձից հետո երկրում լրագրողների ձերբակալումներ են սկսել:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ մարտի 1-ի գործով քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի, առկա տվյալներից ելնելով, գործում նոր անձանց ներգրավելու հարցում:
Disney ընկերությունը չի պատրաստվում կրկին հրավիրել ռեժիսոր Ջեյմս Գանին՝ նկարահանելու «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասը, չնայած կինոնկարի դերասանական կազմի անդամների նամակին ի պաշտպանություն բեմադրիչի: