Բաժիններ՝

Նոր Զելանդիայում շուրջ 400 մարդ է արգելափակված մնացել տեղատարափների պատճառով

Նոր Զելանդիայում վատ եղանակի պատճառով շուրջ 400 մարդ, որոնց մեծ մասն զբոսաշրջիկներ են, արգելափակված է մնացել Հարավային կղզու հարավարեւմտյան ծովեզերքի Միլֆորդ Սաունդ առողջարանային քաղաքում: Ինչպես փետրվարի 3-ին հայտնել է The New Zealand Herald հրատարակությունը, քաղաքից դուրս եկող միակ ճանապարհը ողողվել է անձրեւներից եւ մասնակիորեն քանդվել սողանքներից։

Սաստիկ քամու եւ հորդառատ անձրեւների պատճառով Ֆայորդլենդի տարածաշրջանի իշխանությունները, որտեղ գտնվում է Միլֆորդ Սաունդը, արտակարգ դրություն են հայտարարել, իսկ երկրի օդերեւութաբանական ծառայությունը հրապարակել է պատմության մեջ առաջին նախազգուշացումն արտակարգ եղանակային պայմանների մասին: Տրածաշրջանի իշխանությունները հայտարարել են, որ մարդկանց տարահանման համար կօգտագործվեն ուղղաթիռներ, քանի որ ճանապարհն, ինչպես սպասվում է, փակ կմնա մինչեւ շաբաթվա վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829