Բաժիններ՝

Իտալիայում 13 մարդ է ձերբակալվել խարդախության և մաֆիայի հետ կապերի կասկածանքով

Իտալիայի ֆինգվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցները 13 մարդ են ձերբակալել հարկային խարդախության եւ «Կամորա» նեապոլյան մաֆիայի հետ կապերի կասկածանքով: Փետրվարի 3-ին այդ մասին հայտնել է Sky TG-24 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածներին կասկածում են 100 միլիոն եվրոյից ավելի գումարի հարկային մեքենայությունների մեջ: Ինչպես նշել է հեռուստաալիքը, իրավապահ մարմինները տասնյակ խուզարկություններ են կատարել Իտալիայի ամբողջ տարածքում:

«Կամորան» համարվում է իտալական բոլոր մաֆիաներից առավել դաժանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829