![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/virus-1.jpg)
Նոր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է արձանագրվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բենիտոյի օկրուգում, ինչի մասին հաղորդվում է օկրուգի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: ABC7 հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 11-ի։
«Նոր կորոնավիրուսով (2019-n-CoV) վարակման երկու դեպք է հաստատվել Սան Բենիտոյի օկրուգում: Հաստատված դեպքերը կապված են միմյանց հետ. նրանք ամուսիններ են, երկուսն էլ 57 տարեկան են: Ամուսինը վերջերս է ժամանել Ուհանից (Չինաստան), իսկ կինը՝ ոչ: Այսպիսով, տեղի է ունեցել վիրուսի փոխանցում մարդուց մարդու»,- ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: