Բաժիններ՝

«Այնտեղ ամեն ինչ լսվում է: Նա ասում է, որ «ինձ թվում է, որ հրթիռ է թռչում». Զելենսկին հայտնել է խոցված ուկրաինական ինքնաթիռի մասին կարևոր ձայնագրության առկայության մասին

Ուկրաինան ունի իրանցի դիսպետչերների կարեւոր ձայնագրությունը, որն ապացուցում է, որ Թեհրանում ի սկզբանե իմացել են հրթիռներով ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում:

«Դա Թեհրանի դիսպետչերական ծառայության ձայնագրությունն է Իրանի ինքնաթիռի հետ, որն այն ժամանակ վայրէջքի էր գնում: Ժամը 06:12-ին մեկնել է մեր ինքնաթիռը, իսկ 06:30-ին պետք է վայրէջք կատարեր իրանական ինքնաթիռը: Նա այդ ամենը տեսել է, եւ անձնակազմն սկսել է խոսել դիսպետչերի հետ: Այնտեղ ամեն ինչ լսվում է: Նա ասում է, որ «ինձ թվում է, որ հրթիռ է թռչում»:

Նա դա ասում է ե՛ւ պարսկերեն, ե՛ւ անգլերեն. այնտեղ ամեն ինչ գրանցված է», ասել է Զելենսկին: Նրա խոսքով՝ այդ ձայնագրությունն այն բանի կարեւոր ապացույցն է, որ իրանական կողմը հենց սկզբից գիտեր աղետի պատճառների մասին: «Դա նրանց հայտնի էր արդեն ինքնաթիռի խոցման պահին»,-հավելել է Ուկրաինայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս