Boeing-ը 12 տարվա ընթացքում առաջին անգամ հայտարարել է 636 մլն դոլարի զուտ վնասի մասին
2019 թվականին Միացյալ Նահանգների Boeing կորպորացիայի զուտ վնասը կազմել է 636 միլիոն դոլար՝ 2018 թվականին գրանցված 10,46 միլիարդ դոլարի չափով զուտ շահույթի դիմաց: Այդ մասին ասված է ընկերության անցյալ տարվա չորրորդ եռամսյակի՝ հունվարի 29-ին հրապարակված հաշվետվությունում։
Հաշվետվության համաձայն՝ ընկերության տարեկան հասույթը կազմել է 76,559 միլիարդ դոլար՝ 24 տոկոսով կրճատվելով մեկ տարի առաջվա 101,127 միլիարդ դոլարի համեմատությամբ: Անցյալ տարի օպերացիոն վնասները հասել են 1,975 միլիարդ դոլարի, իսկ նախանցյալ տարի եկամուտները ծախսերին գերազանցել էին 11,987 միլիարդ դոլարով:
Ըստ որում չկատարված պատվերների թղթապանակը, ներառյալ ավելի քան 5,4 հազար մարդատար ինքնաթիռները, կազմում է 463 միլիարդ դոլար: Boeing-ը տարեկան հաշվարկով վնասներ է կրել 1997 թվականից ի վեր առաջին անգամ, նշել է CNBC հեռուստաալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: