Առնվազն չորս թուրք զինվորական է զոհվել Իդլիբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով
Առնվազն չորս թուրք զինծառայողէ զոհվել, եւս ինը՝ վերքեր ստացել Սիրիայի Իդլիբի նահանգում նրանց դիրքերի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունը։
Ինչպես պնդում է Անկարան, թուրք զինվորականները գնդակոծվել են սիրիական բանակի կողմից Սերակիբ բնակավայրի շրջանում:
Ռազմական գերատեսչությունում ճշտել են, որ զինվորներից մեկի վիճակն օրհասական է: Այստեղ նաեւ հայտնել են, որ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել ու «ոչնչացրել թիրախները Իդլիբի նահանգում»:
Դամասկոսն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել տեղի ունեցածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: