
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է SARS-ից մահացածների թիվը

Մայրցամաքային Չինաստանի տարածքում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը մեկ ամսում գերազանցել է 2002 – 2003 թվականներին աստեղ ոչ տիպական թոքաբորբից (SARS-ի կորոնավիրուս) մահացածների ընդհանուր թվաքանակը։ Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 2-ի կեսօրվա դրությամբ Չինաստանի տարածքում հիվանդությունից մահացել է 361 մարդ, SARS-ի ամբողջ համաճարակի ընթացքում Չինաստանում մահացել է 349 մարդ: Նախօրյակին վարակման առաջին մահացու դեպքն է արձանագրվել ՉԺՀ-ի սահմաններից դուրս՝ ֆիլիպիններում, որտեղ մահացել է չինական Ուհանի 44-ամյա մի բնակիչ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: