ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտավախություն չունի, որ իր բիզնեսներում ստուգումներ կսկսվեն։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
«Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հակադարձելով Ռոբեչրտ Քոչարյանի հայտարարությանը, թե վերադառնում է քաղաքականություն։
«Ով որ այդպիսի բան ա տարածել, նա անբարոյական ընտանիքի մարդ ա, որովհետև Ծառուկյանը ժողովրդի մատը փուշ մտնել թույլ չէր տա: Դա շանտաժ ա Ծառուկյանի վերաբերյալ»:
«Մեզ ձայն տան, թե չտան, չենք նեղանալու։ Մենք եկել ենք այստեղ ոչ թե օգտվելու, այլ պատասխանատվությունը չարչարանք է, պետք է աշխատես, որ իրականացնես, որ մարդիկ դա տեսնեն»:
Նախնական տվյալներով՝ շուրջ 3 հազար երեխաներ դուրս կբերվեն Ղրիմի հյուսիսի Արմյանսկ քաղաքից, որտեղ ավելի վաղ քիմիական նյութի արտանետում է տեղի ունեցել:
Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն է դարձել վերջին 25 տարվա ընթացքում, տուժածների թվաքանակը հասել է 76-ի, եւս մեկ մարդ զոհվել է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Թուրք զինվորականները ռազմական տեխնիկա են փոխադրում Սիրիայի սահման՝ Քիլիս սահմանամերձ նահանգ՝ զգուշանալով սիրիական Իդլիբում հնարավոր ռազմական գործողության պատճառով փախստակաների նոր ալիքից:
Զբոսաշրջիկների աչքի առաջ փլվել է Հռոմի հնագույն Ֆորումի պատերի մի մասը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն արդեն կես ամիս է՝ չի հայտնվում հանրության առջեւ:
Օսակայի «Կանսայ» միջազգային օդանավակայանը հեղեղված է վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայում մոլեգնող ամենահզոր «Ջեբի» թայֆունի պատճառով:
Քիչ առաջ Շահեն Հարությունյանը տեղեկացրել է, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը պաշտոնապես դիմել է, որպեսզի իրեն թույլատրեն հանդիպել լրատվամիջոցների հետ և ասուլիս անցկացնել:
«Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Թուրքիա:
Քիչ առաջ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, պաշտոնական ձևակերպումներով, դիմում է գրել, որպեսզի նրան թույլատրեն մամլո ասուլիս հրավիրել։
«Թյուրըմբռնում կա, ցավում եմ, Հայկ Մարությանն էլ է ասել, որ ձևակերպումները միգուցե ճշգրիտ չեն եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներին:
Իսրայելացի զինվորականները լույս սեպտեմբերի 4-ի գիշերը 27 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեությանը մեղսակից լինելու մեջ:
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 16 աշխատակիցներ են զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել երկրի արեւելքում «Թալիբան» արմատական շարժման զինյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Լավալ քաղաքի Ժյուլ Ռենարի քոլեջ այցելության ժամանակ դպրոցականներին գանգատվել է իր աշխատանքի դժվարություններից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե վերջին շրջանում ծառայությունը հանգիստ է ու նոր բացահայտումներ չկան: ՀՀ արտակարգ իրավիճակների 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն ոչ թե հանգստացել է, այլ չի հրապարակում իր բացահայտումները:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը շատ լուրջ է։
Աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել է «Հաքանիի ցանց» խոշոր ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ջալալուդին Հաքանիի մահվան մասին, խմբավորում, որը գործում է Աֆղանստանում ու Պակիստանում:
530-ից ավելի բնակավայրերում շուրջ 50 հազար մարդ արդեն ավելի քան մեկ ամիս աշխարհից կտրված է մնացել տեղատարափների պատճառով, որոնք մոլեգնում են Հնդկաստանի Նագալենդ հյուսիսարեւելյան նահանգում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր բախտը կբերի, եթե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցի 2020 թվականի նախագահական մրցարշավին:
ԿԺԴՀ-ում 89 տարեկան հասակում արյան հիվանդությունից մահացել է հյուսիսկորեացի առաջատար միջուկագետ-գիտնական Յու Կյու Չժանը:
Ճապոնիայի Կոբե քաղաքի իշխանությունները մի քանի շրջանների 287 հազար բնակիչների հանձնարարել են տարհանվել չափազանց ուժեղ «Ջեբի» թայֆունի մոտենալու կապակցությամբ, որին Ճապոնիայում տրվել է 21 կարգային համարը: 90 հազար բնակիչների նման հանձնարարական են տվել նաեւ Հիրոսիմա քաղաքի իշխանությունները: