Բաժիններ՝

ԱՄՆ-ին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը թուլացել է մինչև հզորության երկրորդ կատեգորիա

ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը հզորության մինչեւ երկրորդ կատեգորիա է թուլացել ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ազգային օդերեւութաբանական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ, չնայած փոթորկի հզորության թուլացմանը, «Ֆլորենս»-ը դեռեւս լուրջ սպառնալիք է ներկայացնում Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի, Վիրջինիայի եւ Ջորջիայի նահանգների բնակիչների համար: Սպասվում է, որ փոթորիկն իր հետ կբերի ոչ միայն ուժեղ քամի, այլեւ առատ տեղումներ, որոնք կարող են հեղեղումների հանգեցնել առանձին շրջաններում:

Օդերեւութաբանների տվյալներով՝ «Ֆլորենս»-ը ԱՄՆ-ի տարածք կհասնի տեղական ժամանակով լույս սեպտեմբերի 14-ի գիշերը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ջորջիայի, Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Մերիլենդի նահանգների, ինչպես նաեւ Վաշինգտոնի իշխանությունները, որոնց ուղղությամբ շարժվում է «Ֆլորենս»-ը, արդեն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: Հյուսիսային Կարոլինայում ափամերձ շրջանների բնակիչների տարհանում է հայտարարված, որը վերաբերում է ավելի քան 1,5 մլն մարդու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս