Բաժիններ՝

Չինաստանի հարավում մոլեգնում է Barijat թայֆունը

Barijat թայֆունը՝ 23-րդն այս տարում, սեպտեմբերի 13-ի առավոտյան հասել է Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի Չժանցզյան քաղաք: Այդ մասին ասված է Չինաստանի ազգային օդերեւութաբանական կենտրոնի հաղորդագրության մեջ: Թայֆունը Չինաստանի ափերին է հասել տեղական ժամանակով ժամը 8:30-ին: Դրա էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 25 մետրի:

Ինչպես նշում են օդերեւութաբանները, առաջիկա ժամերին Գուանդունի նահանգում եւ հարակից շրջաններում կտեղան հորդառատ անձրեւներ, ինչի կապակցությամբ հանձնարարվում է պահպանել զգոնություն, չգտնվել ափամերձ ու լեռնային գոտիներում, որտեղ կարող են սողանքներ լինել:

Նահանգի իշխանություններն անվտանգ վայրեր են տարհանել 12 հազարից ավելի բնակիչների, կասեցվել է լաստանավային հաղորդակցությունը Հայնան կղզու եւ Գուանդունի նահանգի միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս