
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Էդգար Սեդրակյանին

ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրեց Էդգար Սեդրակյանին: ԱԺ-ն Սեդրակյանին ընտրեց փակ քվեարկությամբ:
105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 89-ը: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Թեկնածու Արգիշտի Ղազարյանը ստացել է 11 կողմ ձայն, Արծրուն Միրզոյանը`9-ը, իսկ Էդգար Սեդրակյանը` 67 կողմ ձայն:
Այսպիսով, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր դարձավ Էդգար Սեդրակյանը: