Բաժիններ՝

Քաղցկեղով հիվանդ տղամարդը Չինաստանում վրաերթի է ենթարկել բազմությանը

Չինաստանում ինը մարդ է զոհվել այն բանի հետո, երբ ավտոմեքենան Հունանի նահանգի Հենյան քաղաքի հրապարակում վրաերթի է ենթարկել մարդկանց բազմությանը: Այդ մասին գրել է Global Times հրատարակությունը: Տուժածների թիվը հասնում է 46-ի:

Միջադեպը տեղի է ունեցել սետեմբերի 12-ի երեկոյան, երբ մարդիկ հավաքվել էին հրապարակում, ինչպես դա ընդունված է չինական քաղաքներում, որպեսզի պարեն ու զվարճանան:

Կարմիր ամենագնացն անհայտ պատճառով մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Յան Ցզանյուն անունով վարորդը ձեռբաալված է, նրա դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: Հաղորդվել է, որ տղամարդը քանիցս դատված է եղել:

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ ձերբակալվածը հիվանդ է քաղցկեղով եւ «չարացած է հասարակության վրա», ինչը կարող էր նման արարքի պատճառ դառնալ: Մինչդեռ այս տեղեկություններն առայժմ ոչ մի կերպ պաշտոնապես չեն հաստատվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս