Ցանկացած ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որին ընտրել է․ այս խոսքերի ճշմարտացիության մեջ համոզվելու համար պետք չէ լինել հանճար կամ պրոֆեսիոնալ քաղտեխնոլոգ:
168 Լրահոս
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու դրա համար կազմակերպված հանրաքվեն ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: ՀՀԿ-ն քննարկել է ստեղծված իրավիճակն ու եկել այն եզրահանգման, որ հանրաքվեն ոչ պետականամետ, հակաօրինական, բազմաթիվ խախտումներով որոշում է։ Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ էր դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: Ավելի ուշ որոշվեց, որ ՍԴ-ի հարցը կդվի հանրաքվեի:
Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի բարձր հեղինակությունը Եվրոպայում և Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես, ինչպես նաև բացառիկ դերակատարությունը մեր երկրում սահմանադրականության ինստիտուտների հզորացման և օրենքի գերակայության հաստատման գործում՝ խնդրում եմ պարզաբանել, թե արդյոք Եվրոպայի Խորհրդի որևէ մարմին պատրաստվո՞ւմ է կարգապահական կամ էթիկական հետաքննություն սկսել Ջիաննի Բուքիքիոյի նկատմամբ՝ փարատելու կամ հերքելու պատգամավորի հնչեցրած մեղադրանքները։
«Արդյոք կկարողանա՞նք հաղթել այս հիբրիդային պատերազմն առանց արյան». Արման Բաբաջանյանը՝ «Այո»-ի քարոզ է անում քարոզարշավը դեռ չսկսած
Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամը Սահմանադրության թերություն է համարում այն, որ նրա նորմերը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել ? Չէ, բայց լուրջ, էլի․․․ Էս պնդումը շատ ավելի անգրագետ է, քան եթե ֆիզմաթ գիտությունների դոկտորը պնդի, թե մեկ անգամ մեկ հավասար է երկուսի։
Տաթևիկ Հայրապետյանը Վիտալի Բալասանյանին մեղադրում է ստահոդ և կեղծ լուրեր տարածելու մեջ
«Ինչ-որ 5 կամ 7 հոգի չի կարող ժողովրդին ասել, որ չի ուզում Սահմանադրություն փոխել». Գևորգ Պապոյան
Եվրոպական միության ամենաազդեցիկ կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, քննադատում է ՀՀ իշխանություններին
«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի». Մարուքյանը՝ իրեն ուղղված սպառնալիքի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի հիշում, թե ով է ընդդիմությունից ասել, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է: Երբ լրագրողները նրան հիշեցրին, որ նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Աղազարյանը նկատեց՝ իր համեստ իրավական գիտելիքներով հանդերձ՝ չի կարող կիսել Մարուքյանի տեսակետը:
«Պատվիրել են Վանաձորում ճշտել՝ ովքե՞ր են ԼՀԿ-ի աջակիցները. սա քաղաքական հետապնդում է». Արմեն Եղիազարյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում անել, քանի որ վերջինս կոչ է արել չդառնալ «Ոչ»-ի կողմնակից և մաս չկազմել իշխանության նախաձեռնած հակասահմանադրական քայլին:
«Ադրբեջանը թող ճանաչի Արցախի լիարժեք անկախությունը, դրանից հետո ինչի մասին ուզում է՝ թող բանակցի». Արման Աբովյան
Սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը կղեկավարի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ իշխանությունները խոսում են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու հրատապությունից, սակայն չեն հիմնավորում, թե ինչով է այն հրատապ, սա էլ այն դեպքում, երբ կա Սահմանադրական բարեփոխումների համար ձևավորված հանձնաժողով:
Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին իր ելույթում հայտարարել էր. «Ի դեպ, ուզում եմ ասել, որ մենք ՍԴ ճգնաժամի լուծման հարցով քննարկումներ ենք ունեցել Հանրապետության նախագահի հետ և համոզվել, որ նա համաձայն է տվյալ իրավիճակը հանրաքվեով լուծելու առաջարկվող բանաձևի հետ, ինչի մասին, կարծում եմ՝ ինքը կհայտարարի: Ահա, ուրեմն, Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ, դուք կարող եք հրաժարական ներկայացնել մինչև Հանրապետության նախագահի կողմից տվյալ որոշման ստորագրումը և դրանով մեծ ծառայություն մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին»:
Այս հարցերի պատասխանը 168.am-ը փորձեց ստանալ 2019թ. օգոստոսի 5-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, մինչ այդ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից, ով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է եղել:
ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ եւ կոչ է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից, անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն կարծիքներին, որ հանրաքվեի հետ կապված չպետք է ընկնեն «տառակերության» հետևից, եթե այդպես անեին 2018 թվականին, ապա հեղափոխություն չէին անի, և ինչպես երկու տարի առաջ Էդմոն Մարուքյանն իր «ձեռքերը լվաց» և չշարունակեց ճանապարհը Փաշինյանի հետ, այնպես էլ այսօր է անում:
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը կրկին կալանավորվել էր ս/թ հունվարի 9-ին, երբ դատարանը բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց, որից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթով անդրադարձավ գործի նկատմամբ խտրական վերաբերմունքին ու այն փաստին, որ իրենց չեն տրամադրվել «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջ նյութերը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ իրեն որևէ ճամբարում չի տեսնում՝ ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի: Խմբակցությունն իր գործիքակազմն օգտագործել է և դեռ պատրաստ է դիմելու Սահմանադրական դատարան, եթե դրա համար լինեն անհրաժեշտ ստորագրություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը՝ նշելով.
Իտալացի կարաբինավորները փետրվարի 11-ի առավոտյան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն են անցկացրել Հռոմում՝ ձերբակալելով 38 մարդու։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարևոր եմ համարում արձանագրել, որ որոշ քաղաքական ուժերի՝ հանրաքվեին չմասնակցելու կամ բոյկոտելու դիրքորոշումն, ըստ էության, նույն ՈՉ-ի քարոզն է, քանի որ ԱՅՈ-ի հաղթանակի համար անհրաժեշտ է համապատասխան քանակի ձայն։ Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ։ Կա ԱՅՈ կամ ՈՉ։ ՍԴ ճգնաժամը կամ հանգուցալուծվելու է, կամ ոչ։
«Մենք անդադար ասել ենք, որ պատրաստ ենք դիմելու Սահմանադրական դատարան, թե ինչ խախտումներ են արվել, ըստ էության հրապարակել ենք նաև դիմումի կմախքը: Ես և Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնելու, բայց համապատասխան ստորագրություններ «Լուսավոր Հայաստանը» չունի, ուստի այդ հարցը, կարծում եմ՝ փակված է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ ՍԴ դիմելու հարցին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է: Այս մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ՄԻԵԴ-ի՝ հունվարի 30-ին կայացրած վճռին: