
Թրամփն սպառնացել է սակագներ սահմանել բոլոր այն երկրների համար, որոնք չեն ցանկանում առևտուր անել ԱՄՆ-ի պայմաններով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փաստորեն աշխարհի բոլոր երկրներին դրել է ուլտիմատիվ ընտրության առջեւ՝ Միացյալ Նահանգների հետ առեւտուր անել ամերիկյան պայմաններով կամ ԱՄՆ-ի կողմից ենթարկվել սակագնային պատժամիջոցների: Այդ մասին ամերիկյան վարչակազմի ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:
Թրամփի կարծիքով՝ իր վարչակազմի կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը «ԱՄՆ-ի համար շատ ուժեղ բանակցային դիրքեր է ապահովում», բայց իր երկիրն այդուամենայնիվ վնասներ է կրում, ուստի եւ անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը վճռական միջոցներ ձեռնարկի նրանց նկատմամբ, ովքեր համամիտ չեն արդարացի առեւտրի վերաբերյալ ամերիկյան պատկերացումներին:
«Եթե մյուս պետությունները արդար գործարքներ չկնքեն մեզ հետ, նրանք կենթարկվեն «տարիֆիկացման»,- գրել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: