Հերթը կհասնի՞ Ծառուկյանին. «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջեւ սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջեւ սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թեւը եւս չի զիջում: ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել:

Առաջիկայում սրացումների պակաս չի զգացվելու, քանի որ ԲՀԿ-ամերձ աղբյուրները վստահեցնում են, որ գնալու են մինչեւ վերջ, աշխատելու են ամեն գնով ստանալ շատ երեւանցիների ձայներ:

Իսկ «Իմ քայլի» քարոզարշավն ամբողջովին իր ուսերին տանող Նիկոլ Փաշինյանը հանրությանը ուղերձ է հղել դեռ վաղուց, որ իրենք «սպիտակներն» են, իսկ մյուսները՝ «սեւերը»: Հայկ Մարությանը որպես քաղաքապետի առանձին թեկնածու չի էլ դիտարկում:

Բոլորը Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ուժերի միջեւ են տեսնում ընտրությունը, իսկ վարչապետը փորձում է առայժմ «նուրբ» ձեւով ԲՀԿ-ին հասկացնել, որ մտադիր չէ մի քայլ անգամ զիջելու: Կառավարությունից ոմանք պնդում են, որ հնարավոր է ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», եւ նրա թիրախում հայտնվի հենց Գագիկ Ծառուկյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս