«Այսինքն՝ Ծառուկյանն այնքա՞ն է փոքրացել, որ կարիք ունի միջնորդությունների՞. Ծառուկյանը կյանքում միջնորդությունների կարիք չունի»
Բանակում տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար քաղաքացին, պատգամավորն ունեն մտահոգություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրվող զինվորների մահվան դեպքերին:
«Ցանկացած մարդ պետք է իրեն դնի սոված ազատամարտիկների ծնողների տեղը, մարդը երեխա է մեծացնում, պահում ու ուղարկում է բանակ, ուզում է՝ իր որդին գնա ծառայի և առողջ վերադառնա, բայց շատ ցավալի է… պետք է անհապաղ ուսումնասիրվի և ովքեր մեղավոր են՝ պատժվեն: Սա լուրջ խնդիր է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնեն, ցավակցում եմ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ ԲՀԿ-ն Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված գործարքի է գնացել իշխանությունների հետ և միջնորդը եղել է Սասուն Միքայելյանը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցով չի հանդիպել.
«Այդ խոսակցությունները դադարկ-դադարկ խոսքեր են, այդպիսի բան չի կարող լինել և նման բան չկա: Սասուն Միքայելյանը միջնորդ չի եղել, այսինքն՝ Ծառուկյանն այնքա՞ն է փոքրացել, որ կարիք ունի միջնորդությունների՞, Ծառուկյանը կյանքում միջնորդությունների կարիք չունի: Եթե հանդիպած լինեի, կասեի՝ հանդիպել եմ»,- շեշտեց նա:
Գագիկ Ծառուկյանը նաև ընդգծեց, որ վաղը կուսակցության խորհրդի նիստ կանցկացնեն և կքննարկեն Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ «Այո»-ի՞, թե՞ «Ոչ»-ի ճամբարում են լինելու:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում