Էներգառեսուրսների դիմաց՝ «Խոջալուի ամիս»

Ուկրաինայում փետրվարը հայտարարվել է «Խոջալուի ամիս»՝ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և ադրբեջանական համայնքի կազմակերպմամբ: Այս առնչությամբ ձևավորվել է ադրբեջանական քարոզչական կամպանիա՝ «Արդարություն Խոջալուի հարցում» կարգախոսով, որի շրջանակում լինելու են երթեր, ակցիաներ, բաժանվելու են բուկլետներ՝ Խոջալուի «ցեղասպանության» մասին, կազմակերպվելու են նաև սեմինարներ:

Սրանով Բաքուն փորձում է էլ ավելի ակտիվացնել ադրբեջանական համայնքը, ավելին, ուկրաինական հանրությանը և իշխանություններին ներգրավել հակահայկական քարոզչության, կեղծարարության մեջ: Փոխարենը՝ Կիևին ցուցաբերվում է աջակցություն Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող կոնֆլիկտի հարցում, ինչպես նաև՝ մատակարարվում են էներգառեսուրսներ:

Ներկա դրությամբ Ուկրաինայի նավթավերամշակող գործարանների ավելի քան 85 տոկոսը նավթը ստանում է Ադրբեջանից: Բաքուն հանդիսանում է Ուկրաինա հասցվող էներգիայի գլխավոր մատակարարներից մեկը:

Ադրբեջանական քաղաքական էլիտան վաղուց Խոջալուի դեպքերը դարձրել է   տարբեր սպեկուլյացիաների առարկա: Գաղտնիք չէ, որ Խոջալուի բնակիչները քաղաքական ինտրիգների և Ադրբեջանում իշխանության համար մղվող պայքարի գերին էին դարձել: Իսկ այնուհետ իշխանության եկածներն այս ամենը վերածեցին քաղաքական սպեկուլյատիվ գործընթացի:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում սպասվող «Խոջալուի ամիս» քարոզչական ակցիային, ապա հաշվի առնելով, որ Ուկրաինայում մեծ թվով հայեր են բնակվում, չի բացառվում, որ դրա շրջանակում Ուկրաինայի հայ համայնքի կամ տեղի հայ բնակչության դեմ սադրանքներ իրականացվեն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս