Բաժիններ՝

Ծխամշուշը Պեկինում հասել է վտանգավոր մակարդակի

Փետրվարի 13-ին ծխամշուշը Պեկինում հասել է մարդու առողջության համար վտանգավոր մակարդակի: Այդ մասին հայտնել է Չինաստանի մայրաքաղաքի օդերեւութաբանական ծառայությունը։  Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ մակարդակի դեպքում առկա է «առողջության համար վտանգը արտակարգ պայմաններից»:

Չինաստանի մայրաքաղաքի առանձին շրջաններում օդում PM 2,5 մանրագույն կարծր մասնիկների խտությունը հասնում է 325 եւ ավելի մկգ-ի՝ 1 խորանարդ մետրում, ինչն առնվազն 13 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված անվտանգ նորման (25 մկգ՝ մեկ խորանարդ մետրում): Նման պայմաններում մունիցիպալ իշխանությունները սովորաբար ծանուցում են ուղարկում, որը հանձնարարում է դադարեցնել աշխատանքը կառույցներում, ծանր տրանսպորտի երթեւեկությունը, ինչպես նաեւ կրճատել ձեռնարկությունների մի մասի աշխատաժամանակը:

Սակայն այժմ մեգապոլիսում առանց այդ էլ ձեռնարկված են կարանտինային ռեժիմի բազմաթիվ միջոցներ, ներառյալ պաշտպանիչ դիմակների պարտադիր կրելը: Ինչպես նշում է «Չժունգո ժիբաո» պեկինյան թերթը, սպասվում էր, որ նոր կորոնավիրուսի բռնկման կապակցույթամբ արտադրության դադարեցման պատճառով օդի աղտոտվածությունը կպահպանվի բավականին ցածր մակարդակի վրա, սակայն դե տեղի չունեցավ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս