Բաժիններ՝

Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Այդ մասին նա փետրվարի 13-ին հայտնել է Facebook-ում։

Ազգի առաջնորդի թոռն այդ քայլը բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, իր վրա ճնշում է գործադրում ընտանիքը: Նրա խոսքով՝ ինքը տեղեկատվություն ունի «Ռուսաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ մեծ մասշտաբի կոռուպցիայի վերաբերյալ»: Նա նաեւ նշել է, որ բոլոր մանրամասնությունները կարելի է ընթերցել Times-ին տված իր հարցազրույցում:

Այսուլթան Նազարբաեւը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի եւ նրա շնորհազրկված փեսայի՝ հանգուցյալ Ռախաթ Ալիեւի որդին է: Նա ավարտել է Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիան եւ ներառվել Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հաստիքակազմում: 2017 թվականին Այսուլթանն աշխատել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս