
«Բա սա սոցիալական պետությո՞ւն է…». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բա սա սոցիալական պետությո՞ւն է…
Ամենապարզ հաշվարկներով, 3 միլիարդ դրամը լիովին բավարար է 10 հազար անապահով մարդու վիրահատության և մարդկային կյանք փրկելու համար, եթե հաշվի առնենք, որ մեկ վիրահատության միջին գինը տատանվում է մոտավորապես 300 հազար դրամի շրջանակներում:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում:
Բա իրեն սոցիալական հռչակող պետության իշխանությունն իրավունք ունի՞ իրեն ոչ ձեռնտու մեկ պաշտոնյայից ձերբազատվելու համար խաղալ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության հետ…
Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը…
Ամոթ է, հետ քաշվել է պետք այդ անօրինական ու անտնտեսվար քայլերից…»:
Բա սա սոցիալական պետություն է՞…Ամենապարզ հաշվարկներով 3 միլիարդ դրամը լիովին բավարար է՝ 10 հազար անապահով մարդու…
Gepostet von Gevorg Petrosyan am Donnerstag, 13. Februar 2020