Անզգույշ բառն ու «դանոսչիկները». միմյանց վրա «գործ տալը անպատկերացնելի չափերի է հասել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում միմյանց վրա «գործ տալու» սովորությունն անպատկերացնելի չափերի է հասել։ Տարբեր նախարարությունների աշխատակիցներ բողոքում են, թե էլ չեն կարողանում աշխատել այդ մթնոլորտում, մի բառ չեն կարողանում խոսել, «ծածկագիրն» անմիջապես դրվում է վերադասի սեղանին։
Ավելին, դրան զուգահեռ «վհուկների որս» է սկսվում այն բանից հետո, երբ այս կամ այն բաժնում հայտնաբերվում են ընդդիմադիր հայացքներով, նույնն է թե «սեւ» աշխատողներ։ Ստիպված ցանկացած բան շատ զգուշությամբ են ասում ու խիստ վստահելիների շրջապատում։
Մեր աղբյուրների պնդմամբ` այսպիսի պայմաններում շատերը չեն ցանկանում աշխատել, բայց գործից զրկվել էլ չեն ուզում, ստիպված լուռ իրենց գործն անում, գնում են տուն։
«Բայց ամենավտանգավորը գառան մորթով գայլերն են, որոնք նոր են եկել նախարարություն, ցույց են տալիս, թե առաջադեմ ու ազատական են, բայց անզգույշ ասված բառն անգամ խորհրդային ժամանակների «դանոսչիկների» նման նույն պահին հասցնում են նախարարին»,- ծիծաղելով պատմեց մեր զրուցակիցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: