Հայաստանում այս պայմաններում որևէ մեկը ներդրում, բիզնես չի անի. Հրանտ Բագրատյան

Չեմ կարող ասել գնաճի չափը որքան է, դրա համար անհրաժետ է ունենալ հատուկ ծառայություն. պաշտոնապես ասվում է 1․5 տոկոս, բայց արդյոք դա ճիշտ թիվ է եւ ինչպես են այն հաշվում։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, այդ հաշվարկի մեջ ներառվում է մոտ 100 ապրանք եւ ծառայություն եւ այստեղ խնդիր կա. «Մենք վերացած ծառայությունները պահում ենք՝ համարելով, որ դրանք կան։ Ճիշտ գնաճ հաշվարկելու համար աշխարհում չի լուծվել հետեւյալ հարցը․ ինչպես հանել հին ծառայությունները եւ ընդգրկել նորերը։ Ենթադրենք սմարթֆոնների ամեն նոր մոդելը ավելի թանկ արժե, թողնելով հին մոդելները, հին ապրանքներն ու ծառայությունները՝ կարելի է ասել գնաճի բավական ցածր ցուցանիշ։ Կարծում եմ, մեր Վիճակագրական կոմիտեն շռայլորեն օգտվում է այդ հնարավորությունից»,-ասաց Բագրատյանը:

Հարցին, եթե ինքը լիներ օտարերկրացի ներդրող Հայաստանում ներդրում կանե՞ր, Բագրատյանը բացասական պատասխան տվեց. «Նույն դատական օրենքը, որ նշեցի, նույնիսկ խոսակցությունը դրա մասին հերիք է, որ ես փող չբերեմ։ Ներդրողին չես կարող ասել՝ ես մտածում եմ, որ քո ունեցվածքը սխալ է։ Երկրորդ, այս երկրում որոշված չէ, թե ինչ է ներդրումը։ Երրորդը սա ի՞նչ երկիր է, որ ներդրում անեմ․ անընդհատ ասֆալտին փռել, պատերին ծեփել, անհիմն մարդկանց ձերբակալել: Կամ այդ արտահայտություններն՝ ուղղված բիզնեսին, որ ասում են՝ կգնանք, մեկին թափ կտանք 20 միլիոն վրայից կթափվի։

Անընդհատ ասում են թալանեցին, հլա մի հատ կոնկրետ ասեք, կոնկրետ դատեք էդ մարդուն: Այս ի՞նչ տոնայնությունն է, մարդ կա կյանքը, առողջություն է դրել, մարդ կա, եթե չլիներ կառավարության էդ շենքում, այսօր Հայաստանը չէր լինելու»:

Բագրատյանը նշեց, որ ինքը հրաժարվել է ներդրողներ բերել Հայաստան, քանի որ  չգիտի՝ այդ մարդկանց կարո՞ղ է պաշտպանել, թե՞ ոչ. «Կամ ես ուզում եմ 100 հազարր դոլար ներդնեմ. ներդման համար չկա արժեթղթերի բորսա: ԿԲ-ին են վստահում, որը ոչինչ չարեց։ Որպիսի ես ներդրում անեմ, պետք է գտնեմ մեկին, գրասենյակ բացեմ, աշխատավարձ տամ, իսկ ես ուզում եմ մտնել 5 րոպեում ներդրումն անել, դուրս գալ։ Չեմ կարող ասել մի հարց, որ այս 2 տարում ներդրողի համար լուծել են: Ես սկզբում ուզում էի օգնել Փաշինյանի կառավարությանը, ես Փաշինյանին լավ եմ ճանաչում, մտածում էի, որ կարող ուզենա երկրում լավ բան անել, բայց չէ, այդպիսի բան չկա»,-ասաց նա:

«Դե թող Սերժ Թանկյանը գա ներդրում անի եւ այստեղ երկու օր ապրի: Ի դեպ, նա շատ հետաքրքիր, օրիգինալ տղա է: Ես հիշում եմ, որ 2015թ. եկել, նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին էր պաշտպանում: Սրանք կիսասորոսական մոտեցումներ ունեցող մարդիկ են»,-ասաց Բագրատյանը:

Տնտեսագետն ասաց, որ Հայաստանը ներդրում արտահանող երկիր է, ինչը լուրջ խնդիր է. «Մենք չենք ստանում ճիշտ թվեր, թե քանի հիմնարկ է աշխատում։ ԱՎԿ-ն հրապարակում է դրանց փոփոխությունը, երբեմն նաեւ՝ ուղղությունը։ Մենք ասում ենք, որ օտարերկրյա ներդրումները առավելություն ունեն ազգայինի նկատմամբ․ դա կատարյալ հիմարություն է։ Մենք մաքուր ներդրումներ արտահանող երկիր ենք։ Երբ ԱՎԿ-ն հրապարակում է Ազգային հաշիվները, ապա դրանց մեջ կարելի է տեսնել արտասահմանյան փոխանցումները, ըստ որոնց մոտ 2 միլիարդ դրամի տրանսֆերտ գալիս է երկիր, բայց 1,6 միլիարդ դուրս է գալիս։ Եթե այս թվերից վարչապետը Գերմանիայում խոսեր եւ այստեղ մեզ հետ անկեղծորեն խոսել, ես կհամարեի, որ գործ ունենք դրական փոփոխություններ ցանկացող մարդու հետ։ Փորձ է արվում դեմագոգիկ արժեքները ներկայացնել որպես իրականություն»,-ընդգծեց նախկին վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս