Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որը Ջիդդա քաղաք է ժամանել ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հաղորդում է Մամուլի սաուդյան գործակալությունը (SPA):
Վրաստանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. այս մասին, Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:
Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այս մասին հայտնում է հյուպատոսության մամուլի ծառայությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. նա այս մասին ասել է լրագրողներին՝ նկատի ունենալով մարտի 5-ին կայացած հանդիպումը:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով մոտ 300 ընտանիք (շուրջ 1000 մարդ) տարհանվել է։
Սիրիայում մարտի 6-ին սկիզբ առած բախումները՝ նոր ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի ու Ասադի կողմնակիցների միջև, 1000-ից ավելի մարդու կյանք են խլել, մեծ մասը խաղաղ բնակիչներ, կանայք, երեխաներ են։ Համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են նոր կառավարության կողմնակիցները զանգվածային սպանդ իրականացնում։
Իսրայելական ռազմական օդանավերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի ռազմական հենակետերին։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին ցույցեն տվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման վայրը:
#ՀԻՄԱ․ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ԳԵՈՊՈԼԻՏԻԿ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀՀ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. Խորհրդաժողով՝ Հայաստանի և Արցախի մտավորականների մասնակցությամբ. #ՈւՂԻՂ
Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը մտադիր են Բիշքեկում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրել սահմանի շուրջ համաձայնագիրը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Մուրատբեկ Ազիմբակիևը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպումից։
Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Միջազգային քրեական դատարանի հրամանով ձերբակալվել է Մանիլայի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
Օրերս Վրաստանի կառավարության և ԱՄԷ-ի խոշորագույն դեվելոփերական ընկերություններից մեկի՝ Emaar Properties/Eagle Hills-ի միջև 6 մլրդ դոլարի ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հետապնդում է թե՛ կոմերցիոն, թե՛ աշխարհաքաղաքական նպատակներ։
Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք, Ն․Ս․Օ․ Տ․Տ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին․
Բաքվի ռազմական դատարանում այսօր նախատեսված են Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները: Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Արդեն 22-րդ օրն է նա գտնվում է հացադուլի մեջ: Անցած շաբաթ հրապարակված լուսանկարներում նա խիստ հյուծված տեսք ուներ:
Իրավապաշտպան կազմակերպություններն, ակտիվիստները և մտահոգ քաղաքացիները Բրանդենբուրգի դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին տեղեկանում ենք FreeArmenianHostages նախաձեռնության տարածած հաղորդագրությունից:
Հայաստանը դեռևս «տարածքային հավակնություններ» է պահպանում Ադրբեջանի նկատմամբ. այս մասին Ղազախստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը
Զուտ հիշեցման կարգով. բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր Նիկոլի հարազատ Ալիևը հպարտությամբ արձանագրում, որ Սերժ Սարգսյանի հեռացման և ՀՀ-ում պետական կարգի տապալման հարցում Ադրբեջանն ունեցել է իր ուրույն մասնակցությունը։
Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հետ՝ նրանց պետական կառույցներում ինտեգրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հոդվածը.
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Ջիդդա քաղաքում։ Այս մասին հաղորդում է Մամուլի սաուդյան գործակալությունը (SPA)։
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը հաղթահարել են սահմանված շեմը. նրանց թեկնածությունները ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։
Ինչպես տեղյակ եք, 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Ազգային ժողովը:
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։
Ապրիլի 1-ին ընդառաջ, բռնի տեղահանված արցախցիների շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրանում, ինչը պայմանավորված է սոցիալական ծրագրերի էական կրճատմամբ և հոգեբանական վիիճակի խորացող դրսևորումներով:
«Արդարադատության նախարարությունը մի աբսուրդ օրենսդրական նախագիծ է առաջարկում, ըստ որի, եթե անհատի կամ բիզնեսի վրա ակտ են գրում, ապա այդ ակտի վիճակրկումը չի կասեցնելու դրա վճարումը։
«Վնուկովո» միջազգային օդանավակայանում (Մոսկվա) սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա։ Նախկինում սահմանափակումներ էին մտցվել Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում, ինչպես նաև Ժուկովսկիում։ Այս մասին հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։