Մավրիկիոսի իշխանություններն արգելել են Իտալիայից ժամանած ուղևորներին իջնել օդանավից
Մավրիկիոսի իշխանությունները թույլ չեն տվել Alitalia իտալական ավիաընկերության չվերթով կղզի ժամանած ուղևորների մի մասին իջնել ինքնաթիռից: Այս մասին հաղորդում է Известия-ն՝ հղելով իտալական աղբյուրին:
Ինքնաթիռից դուրս գալ թույլ է տրվել միայն Իտալիայի այն քաղաքացիներին, որոնք չեն բնակվում այն մարզերում, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել: Լոմբարդիայի և Վենետոյի շուրջ 40 բնակիչներ մնացել են օդանավի ներսում:
Իտալիայի ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ Alitalia-ն պատրաստվում է վերադարձնել ուղևորներին հայրենիք: