Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսի կարծիքով՝ Թրամփը կվերընտրվի նախագահի պաշտոնում. հարցախույզ
Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Դոնալդ Թրամփն այս տարվա նոյեմբերին կվերընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Այդ մասին են վկայում CBS հեռուստաալիքի եւ YouGov հետազոտական ծառայության կատարած հարցման՝ փետրվարի 23-ին հրապարակված արյունքները։
Նրանց տվյալներով՝ գրանցված ամերիկացի ընտրողների 65 տոկոսն ասում է, որ Թրամփը «որոշակիորեն» կամ «հավանականորեն» հաղթանակ կտանի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ըստ որում 35 տոկոսը կարծում է, թե նա «հազիվ թե» կամ «որոշակիորեն չի» շահի ընտրությունները: Հանրապետական կուսակցության կողմնակիցների ավելի քան 90 տոկոսը համոզված է, որ ներկայիս նախագահը երկրորդ ժամկետով կմնա իր պաշտոնում, դեմոկրատների ավելի քան մեկ երրորդը համաձայն է դրան:
Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների սոսկ 42 տոկոսն է որոշել, թե ում համար է քվերակելու: Հարցման մասնակիցների շուրջ 60 տոկոսն արդեն որոշել է, թե ում է պաշտպանելու նոյեմբերին:
Ըստ որում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից ոչ մեկը, հարցման համաձայն՝ անհրաժեշտ աջակցություն չունի, որպեսզի դիմակայի Թրամփին: Նրանցից առավել մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուի՝ սենատոր Բեռնի Սանդերսի օգտին, պատրաստ է իր ձայնը տալու ամերիկացիների 27 տոկոսը, որոնք համոզված են, որ Սպիտակ տան ներկայիս տերը տանուլ կտա: Բացի դրանից, նշված է հետազոտության մեջ, հարցման դեմոկրատ մասնակիցների 49 տոկոսը համոզված է, որ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կկարողանա հաղթել Թրամփին, իսկ 45 տոկոսը կարծում է, թե դրան ունակ է սոսկ Սանդերսը:Հարցումը, որին մասնակցել է 10 հազար գրանցված ընտրող, տեղի է ունեցել փետրվարի 20-ից 22-ը:
Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ) հուլիսի 13 – 16-ը կկայանա Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որտեղ կհայտնեն Թրամփի մրցակցի անունը: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: