Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:

«Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարություններ են տրվում՝ հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետեւից դեռ գնացող զանգված կա:

Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար։

Ամենայն հավանականությամբ, հանրաքվեի մասին խոսք չի լինի, ավելին, այդ օրը կդադարեցնեն քարոզչությունը, սակայն, ըստ մեր զրուցակցի, հենց այդ հավաքն էլ կդառնա հանրաքվեի նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829