
Վահագն Հարությունյանը՝ Մոսկվայում. ՀՀ-ից «անխափան» հեռանալու գործում նրան օգնել է եղբայրը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այս պահին գտնվում է Մոսկվայում։ Նա Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո մեկնել է Հայաստանից։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրա Հայաստանից «անխափան» հեռանալու գործում մեծ ներդրում է ունեցել արդեն հետախուզվող Վահագն Հարությունյանի եղբայրը՝ Արտակ Հարությունյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի Զվարթնոցի բաժնի պետ։
Վահագն Հարությունյանը դեռ չի որոշել՝ կվերադառնա Հայաստան, թե ոչ։ Իրեն վկայի կարգավիճակով հարցաքննության մասին ծանուցագիր է ուղարկված, բայց ինքը բուժման կուրսեր է անցնում եւ ընթացքից ելնելով կորոշի՝ գալ, թե ոչ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: