
«Հեղափոխությունն ավարտված է. Վերադառնում ենք այն հարաբերություններին, որոնք քաղաքացիական հասարակությունը պետք է ունենա իշխանության հետ»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արտահերթ ընտրությունները նշանակված են և ուրեմն հեղափոխությունն ավարտված է: Վերադառնում ենք այն հարաբերություններին, որոնք քաղաքացիական հասարակությունը պետք է ունենա իշխանության հետ: Հուսամ՝ առավել արդյունավետ, քան նախկին իշանությունների դեպքում:
Բնականաբար, պետք է իշխանություններին աջակցենք ժողովրդավարական բոլոր բարեփոխումների իրականացման հարցում»:
https://www.facebook.com/danioanis/posts/10216544586224202