Բաժիններ՝

Մերկելը պարզաբանել է թե ինչու է հրաժարվում կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելուց

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունում ճանապարհը զիջելու երիտասարդներին եւ նրանց հնարավորություն ընձեռելու ստանձնելու կառավարության ղեկավարի պատասխանատվությունը: Այս մասին նա հայտնել է Կիեւում ուկրաինացի ուսանողների հետ կայացած հանդիպմանը:

«Իմ որոշումը կապված է այն փաստի հետ, որ ես արդեն ավելի քան 18 տարի քրիստոնյա դեմոկրատների մեջ եմ, անհրաժետ է երբեւէ ասել՝ թող արդեն մյուսներն ստանձնեն պատասխանատվությունը: Ինձ չորրորդ անգամ են կանցլեր ընտրել, ես ահա արդեն 13 տարի ֆեդերալ կանցլերի պաշտոնում եմ, ուստի ասացի, որ պատրաստ եմ պաշտոնավարել մինչեւ իմ ժամկետի ավարտը, բայց այնուհետեւ չեմ առաջադրի իմ թեկնածությունը (…): Ես այս հայտարարությունն արել եմ, որպեսզի հնարավորություն ընձեռեմ նոր անձանց, ովքեր կարող են նոր մտքեր ունենալ հաջորդ ընտրություններին կուսակցության նախապատրաստման մասին՝ այլ անձանց գլխավորությամբ»,- ասել է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս