Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում (Իդլիբում, Մանբիչում) տիրող իրավիճակը։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու նպատակով երկու նախագահները վճռականություն են հայտնել ավելի կառուցողական քայլեր իրականացնել։

Իսկ Սիրիայի՝ մասնավորապես Մանբիչի հարցում, Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են կոորդինացնել բոլոր գործողությունները։

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախօրեին Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Սիրիայի Մանբիչ քաղաքում։

Քաղաքը նախկինում գտնվում էր տեղի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական համարում։

Հիշեցնենք, որ համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու համաձայնությունը ձեռք էր ընթացիկ տարվա հունիսին։

Չնայած ըստ համաձայնության՝ նախատեսված էր, որ Սիրիայի քրդական բոլոր ուժերն են դուրս գալու Մանբիչից, այնուամենայնից քուրդ զինյալների մի մասը առայժմ չի լքել Մանբիչը, ինչն էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս