Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության հանգամանքների վերաբերյալ:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքել է, որպեսզի դեմ չգնա իր հավատամքին ու գաղափարներին։ Այս մասին նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց պատգամավորը։
«Ինձ համար երկրորդական է՝ վարչապետը Սարգսյա՞նն է, Պողոսյա՞նը, թե՞ Փաշինյանը, կապ չունի, կարևորը Հայաստանի Հանրապետությունն է։ Այսօր դուք իշխանություն եք, պատկերացնո՞ւմ եք, Աստված ոչ անի, եթե նման բան լինի, կիկին պետք է համաներե՞նք, մենք ի՞նչ նախադեպ ենք ստեղծում…»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի մի խումբ անդամներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում են դադարեցնել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրի կնքման բանակցությունները, որը Միացյալ Նահանգների ընկերություններին թույլ կտա մասնակցել թագավորության տարածքում ատոմակայանի կառուցմանը:
«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են քաղաքական հալածանքի գործիքներ լինել։
«Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տվել։ Առհասարակ, այս գործի շրջանակներում նա հրաժարվում է ցուցմունք տալուց։ Դա նրա իրավունքն է, որևէ մեկը չի կարող մեղադրյալին պարտադրել՝ ցուցմունք տալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության հետ պայմանավորվել է, որ ֆինանսական ծառայութ5ուններ մատուցող բրիտանական ընկերությունները Brexit-ից հետո մուտք կունենան եվրոպական շուկաներ:
Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին երկրների հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, միավորմանն անդամակցելու հարց առաջադրի:
Թուրքիայի ոստիկանությունը Մարդին քաղաքում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գործարք են առաջարկում` ազատության դիմաց նա պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին
Վրաստանը կշարունակի եվրատլանտյան ինտեգրացման քաղաքականությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց եւ խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին եւ նրա թիկնազորին:
Փրկարարները նոյեմբերի 1-ին ջրից դուրս են բերել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռի ինքնագրիչը, որը կործանվել է Ճավայի ծովի երկնքում:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը նորանշանակ թաղապետին ներկայացնելիս՝ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր. «Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:
ՀՀ ազգային ժողովը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Համաներման նախագծի քննարկումը խորհրդարանում երեկ հլու-հնազանդ, սկզբից մինչեւ վերջ իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀԿ-ի մականունավոր պատգամավորները՝ Հակոբ Բեգլարյան, Աշոտ Արսենյան, Նաիրի Սահակյան եւ այլք, որոնք վերջին շաբաթներին մոռացել էին ԱԺ-ի ճանապարհը։
Հարավային եւ Հյուսիսային Կորեաները սկսած նոյեմբերի 1-ից դադարեցրել են միմյանց նկատմամբ բոլոր թշնամական գործողությունները սահմանի երկարությամբ՝ ցամաքում, ծովում եւ օդում:
Այսօր կառավարության նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ականները հայտնվել են բարդ իրավիճակում։ Ընտրական օրենսգրքի տապալումից, պարզվում է, տուժելու է առաջին հերթին հենց ՀՀԿ-ն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին «խելացնոր քաղաքականություն» է որակել այն բանի հիման վրա ամերիկյան քաղաքացիության տրամադրման իրավունքը, որ մարդը ծնվել է Միացյալ Նահանգների տարածքում, ինչը երկրի բյուջեի վրա տարեկան միլիարդավոր դոլարներ է նստում:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ միջազգային օդանավակայանում մարդատար երկու ինքնաթիռներ են բախվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին երկարացրել է այն արգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Ավելի քան 50 ջրասուզակներ են ներգրավված Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության ինքնաթիռի սեւ արկղի որոնումներում եւ հանրանավի ֆյուզելյաժի հնարավոր բարձրացմանը, որն աղետի է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում:
Լոնդոնի ոստիկանությունը կկազմակերպի հուշաիրերի արտադրություն, այդ թվում՝ սեփական խորհրդանշաններով հագուստի, որի իրագործումը պետք է օգնի հոգալ այն ոստիկանների աշխատավարձի ծախսերը, որոնք պարեկում են քաղաքի փողոցներում:
«Իրադարձությունից հետո դրան արձագանքելը ևս այդքան արդյունավետ չեմ համարում, կան այս ձևաչափերը, Վրաստանը ևս համագործակցություններ ունի, ուստի նախապես պետք է մշակվի համապատասխան գործողությունների ծրագիր այսպիսի դեպքերի և ավելի լավ համագործակցության համար»: