
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ներկայացնելով ժամանակացույցը.
Հոկտեմբերի 10-ին ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 06:00-ն փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը։
Հոկտեմբերի 12-ին ժամը 09:00-24:00-ն երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։
Հոկտեմբերի 10-ին ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 24:00-ն փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ։
Հոկտեմբերի 12-ին ժամը 06:00-24:00-ն երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։