Բաժիններ՝

ԵՄ-ն մտադիր է մինչև 2030 թվականը 2,5 տրիլիոն եվրո ծախսել զենքի և անօդաչու թռչող սարքերի համար

Եվրամիությունը մտադիր է մինչև 2030 թվականը 2,5 տրիլիոն եվրո ծախսել զենքի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի և դրանց հակազդեցության միջոցների արտադրության համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիյուս Կուբիլյուսին։

Նշվում է, որ Կուբիլյուսը ելույթ է ունեցել Ստրասբուրգում Եվրախորհրդարանում կայացած լսումներում, որոնք նվիրված էին Եվրոպայի օդային տարածքում չճանաչված անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերին։

«Մինչև 2030 թվականը մենք ունենք 2,5 տրիլիոն եվրո ծախսելու հնարավորություն տարբեր պաշտպանական կարիքների համար», – հայտարարել է Կուբիլյուսը։ Նա հույս է հայտնել, որ այդ գումարը կներառի Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների մի մասը։

Հոկտեմբերի 1-ին Կոպենհագենի գագաթնաժողովում ԵՄ երկրները չկարողացան համաձայնեցնել ռուսաստանյան ակտիվների բռնագրավման՝ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված սխեման։ Դեմ է հանդես եկել Բելգիան, որն զգուշանում է այդ քայլի դեմ  Ռուսաստանի արձագանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031