
Իրանում 10 անգամ ավելացել է բժշկական դիմակների արտադրության ծավալը

Կորոնավիրուսի տարածման պայմաններում Իրանում 10 անգամ ավելացել են բժշկական դիմակների արտադրության ծավալները:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ արդյունաբերության և առևտրի նախարարությունը տեղեկացրել էր, որ կան սահմանափակումներ Իրանից որոշ ապրանքների արտահանման բնագավառում, այդ թվում՝ բժշկական դիմակների և դրանց համար նախատեսված կտորի համար: Թեպետ, չի բացառվում իրավիճակի փոփոխություն, երբ երկիրն ապահովված կլինի անհրաժեշտ ծավալով:
Նախորդ շաբաթ Իրանում տեղի ունեցավ բժշկական դիմակներ արտադրող խոշոր ընկերության բացումը: