Բաժիններ՝

Ֆրանսիայում մեկուսացման ռեժիմի խախտման 800.000-ից ավելի դեպքեր են արձանագրվել

Ֆրանսիայի Վարչապետ Էդուար Ֆիլիպը տեղեկացրել է, որ ոստիկանությունը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում մեկուսացման ռեժիմ մտցնելուց ի վեր, անցկացրել է 13.5 միլիոն ստուգում:

Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Ստուգումների արդյունքում գրանցվել է 800 հազարից ավելի խախտում:

«Վերահսկողության շնորհիվ, կարող ենք ասել, որ մեկուսացման միջոցառումների նկատմամբ հարգանքը, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը կոչ էր արել արտերկրում մշտական բնակություն հաստատած իրենց քաղաքացիներին, մնալ այնտեղ, որտեղ բնակվում են:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 152 հազար 894, մահացել է 19 հազար 718 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930