Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 402-ի
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 95-ով՝ հասնելով` 402-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանում հիվանդության մոնիտորինգի հատուկ հարթակին տվյալներին։
«Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 402 է։ Ապաքինվել է 95 մարդ, մահացել` 4-ը։ Կարանտինի ռեժիմի մեջ է 4782 մարդ, հսկողության տակ է 503-ը»,- նշված է կայքում։
Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն։