
Ծառուկյա՞նը, թե՞ Վանեցյանը: Սկզբում Վանեցյանը

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգ է իջեցված այսօր կամ վաղը որևէ պատրվակով ձերբակալել կամ Արթուր Վանեցյանին կամ Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ այսօր armlur.am–ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ այս պահին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ հայտնի «ԿԳԲ-ի պադվալում» բեռնաթափման գործընթաց է:
«Բանն այն է, որ մեր տեղեկություններով, առաջիկայում աղմկահարույց ձերբակալություններ են տեղի ունենալու և այդ պատճառով այս պահին ՔԿՀ-ում բեռնաթափման գործընթաց է, տեղեր են ազատում, այնտեղ գտնվողներին՝ այլ ՔԿՀ-ներ տեղափոխելով»,- գրել էր կայքը: