Որոշել են Արթուր Վանեցյանին ձերբակալե՞լ. hraparak.am

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում։ Բայց Նիկոլ Փաշինյանի թիվ 1 թիրախն, այնուամենայնիվ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, ումից նա հատկապես վտանգ է զգում։ Hraparak.am աղբյուրների վկայությամբ, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի առաջին հանձնարարությունը եղել է Վանեցյանին «վնասազերծելը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ցանկացած պատրվակով նրան կանչել ԱԱԾ, ձերբակալել, ապա դատարանի նկատմամբ բոլոր լծակները գործի դնելով, երկամսյա կալանքի սանկցիա ստանալ։

Նա ասել է՝ կարեւորը այս 2 ամիսը նրան փակի տակ պահենք, 2 ամսից կազատենք։ Արգիշտի Քյարամյանը կադրային սպա չէ եւ իր ղեկավարի հանձնարարությունները կատարելու հարցում որեւէ «կոմպլեքս» չունի։ Մեր տեղեկություններով, այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվելու է հարցաքննության եւ ամենայն հավանականությամբ, ձերբակալվելու է։

Բայց բավականին բարդ է լինելու առանց հիմնավոր ապացույցների դատարանից սանկցիա կորզելը:

Տեսանյութեր

Լրահոս