Լեհաստանը Եվրոպայի խորհրդին չի ծանուցել Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին

Լեհաստանը Ստրասբուրգին պաշտոնապես չի ծանուցել կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից (Ստամբուլյան կոնվենցիա) դուրս գալու մասին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Դենիել Հոլթգենը:

Պատասխանելով ծանուցման վերաբերյալ գործակալության համապատասխան հարցին՝ նա նշել է՝ «Ոչ»: Նա ասածին որեւիցե մանրամասն չի հավելել: Այս շաբաթ ավելի վաղ Լեհաստանի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Զբիգնեւ Զեբրոն լրագրողներին հայտնել էր այն մասին, որ Լեհաստանը մտադիր է նման քայլ նախաձեռնել:

Նա պարզաբանել է, որ «Եվրոպայում չկա մի երկիր, որտեղ կանանց նկատմամբ բռնություն թույլ չտալու չափորոշիչներն ավելի լավ են պահպանվում, քան Լեհաստանում: Դա այն բանի օրինակն է, երբ չափորոշիչները կարող են պահպանվել առանց գաղափարախոսության ազդեցության: Լեհ ներկայացուցիչը կարծում է, որ «այդ կոնվենցիան ունի ուրիշ մաս, որը թաքցված է գեղեցիկ կարգախոսների ներքո»:

Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է «մարդու սեռի դերին՝ ոչ կենսաբանական ըմբռնմամբ»:

Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ նախազգուշացման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիան Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների կողմից ընդունվել է 2011 թվականի մայիսի 11-ին, այն դարձել է առաջին եվրոպական համաձայնագիրը, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարին:

Կոնվենցիան հաճախ անվանում են վիճելի փաստաթուղթ, քննադատների կարծիքով, մասնավորապես, «գենդեր» հասկացության խաթարված լինելու պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031