
Արտակարգ դրության պահպանումը արդյունավետ գործում է քաղաքական պայքարը ճնշելու նպատակով. Երվանդ Վարոսյան. Tert.am

Իշխանությանն արտակարգ դրության բոլոր տարրերից հիմնականում հետաքրքրում է հավաքների ազատությունը ճնշելը, ընդ որում, այս դեպքում էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում՝ կան հավաքներ, որոնք լավ էլ թույլատրվում են, իսկ այն հավաքները, որոնք ունեն քաղաքական որևէ ենթատեքստ, կամ ուղղված են իշխանություններին քննադատելուն, ապա այդ հավաքը անմիջապես ճնշվում է. Tert.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելքին:
«Արտակարգ դրության պահպանումը արդյունավետ գործում է քաղաքական պայքարը ճնշելու նպատակով: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք ինչ որ անհայտ ծագման քաղաքական գործիչների հավաքներ, օրինակ, նախագահական նստավայրի դիմաց, կամ այլ պահանջներով սովորական քաղաքացիների հավաքներն այդպես չեն ճնշվում, ինչպես քաղաքական ուղղվածության հավաքները, սա է պատճառը, որ ակնհայտորեն կարող ենք պնդել, որ առհասարակ արտակարգ դրության իմաստը հենց դա էր: Սակայն ինչքան էլ բիրտ մեթոդներով փորձ արվի ազատ խոսքը արտահայտելու և հավաքներ իրականացնելու իրավունքը ճնշել, դա երկար կյանք չի ունենալու»,-նշեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: