Կարծում եմ, քանի որ ունեցանք տավուշյան էսկալացիան, իրավիճակը լարվեց, ըստ էության չգիտեմ, թե այս պահին որքանով է… նախ՝ վարչապետը չի խոսել Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ կապ ունենալու մասին, խոսել է, որ հրամանատարությունների միջև կա կապ՝ տեղում ինչ-ինչ միջադեպեր արագորեն քննարկելու և կասեցնելու առումով: Այս պահին մենք դա չունենք, շարունակաբար խոսվում է մոնիտորինգային մեխանիզմների ներդրման կարևորության մասին:
Ամերիկացի որոշ նախկին պաշտոնատար անձինք եւ այն երկրների ներկայացուցիչներ, որոնք Վաշինգտոնի դաշնակիցներն են, վախենում են, թե երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կարող է որոշում ընդունել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ դժվար է ասել, Սահմանադրական դատարանի դատավորները կընտրվեն արտահե՞րթ նիստի ժամանակ, թե՞ լիագումար. ««Իմ քայլը» խմբակցությունը դեռևս տեղեկություն չունի արտահերթ նիստի վերաբերյալ, ենթադրում ենք, որ կլինի հերթական նիստերի ժամանակ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ափսոսում է իր կազմից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման համար: Սեպտեմբերի 4-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, որ Սերգեյ Բագրատյանից հետո հաջորդն ինքն է լքելու ԲՀԿ-ն, նշեց, որ որևէ դեպքում ԲՀԿ-ից դուրս չի գա:
ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում, ինչպես նաև հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորն իր ելույթում մի քանի հարց բարձրացրեց.
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստացել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում հանդիպում կունենա Դալայ-լամայի հետ, կնշանակի Տիբեթի գործերի հատուկ համակարգող եւ չինական իշխանություններից կձգտի հասնել այնտեղ ամերիկացի դիվանագետների մուտք ունենալու հնարավորության։
«2020թ. հուլիսի 10-ին ԱԱԽ-ում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Ենթադրվում է, որ այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում պետք է սահմանված լինեն հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ:
«Կարծում եմ՝ ինչպես 2015 թվականին էր, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր, ըստ իս, նույն իրավիճակն է ԲՀԿ-ում: Այն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ մեծ հանրահավաք է անցկացնելու:
Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթին, որն այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հեռուստացույցն անջատում է, երբ եթերով լսում է «Ռուսաստանի հետ նախահամաձայնության» մասին, ինչպես նաեւ այդ մեղադրանքները համարել է խելացնորություն:
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի հիվանդանոցներից մեկում՝ հետազոտություն անցնելու համար:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու օրենսդրական փաթեթը:
«Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկի 6 ամսով կարանտին հայտարարելու Կառավարության նախագծին:
«Կառավարությունը գնում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ճանապարհով». Ռաֆիկ Գրիգորյան:
«Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի երկրում 6 ամսով կարանտին հայտարարելու Կառավարության նախագծին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը, որոնց բնույթը չի հաղորդվում:
«Պետությունը համավարակի դեմ պայքարում միայնակ է մնալու. սա օրինագծի ամենամեծ թերությունն է». Արման Բաբաջանյան:
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց 89 պատգամավորով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց՝ արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ և օրակարգում է՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկու ընթերցումով ընդունելու հարցը:
«Կառավարության բերած այս նախագծում տուգանքների չափը հասնում է մինչև 500 հազար դրամի». Նաիրա Զոհրաբյան:
«Ինչպե՞ս կարող է պաշտոնյան քաղաքացուն բանավոր ինքնամեկուսանալու ցուցում տալ, իսկ հետո քրեական պատասխանատվության հարցն ինչպե՞ս է լուծվելու». Արկադի Խաչատրյան:
«Այս նախագծով մարզպետերին և համայնքապետերին տրվում է անսահմանափակ լիազորություն». Էդմոն Մարուքյան:
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցեր ուղղեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին. «Կապված բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների խնդրի հետ՝ կարծեմ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ դա պետք է օրենքով սահմանվի, բայց դա օրենքով չի. այսինքն՝ եթե մարզպետը կամ քաղաքապետը սահմանում է, կամ նույն կառավարությունը, դա օրենքով չի: Իրավական խնդիր չկա՞ այստեղ:
«Մարզպետն ու համայնքապետը կարանտին հայտարարելու լիազորություն չունեն». Վարազդատ Կարապետյանը՝ Կառավարության ներկայացրած նախագծի մասին:
ԱԺ արտահերթ նիստ. ՈւՂԻՂ:
Ճամայկայի կառավարող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներն ընտրատարածքների մեծ մասում հաղթանակ են տարել երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) պատգամավորների ընտրություններում:
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և իր կինը` Սեմիհա Յըլդըրըմը կորոնավիրուսով են վարակվել: