Անհայտ անձինք մարտի 9-ին մահափորձ են կատարել Սուդանի վարչապետ Աբդալա Համդուկի դեմ:
«Հպարտ քաղաքացու» անձնագրի բաժանման ընթացքում աղետի գոտու բնակիչը դիմեց Փաշինյանին՝ խնդրելով օժանդակել իրեն տնակի դուրս գալու և բնակարան ձեռք բերելու հարցում։ Փաշինյանի պատասխանն օրինաչափ էր. «մեծ տղա ես, չես ամաչում եկել տուն ես ուզում, ոտք ու ձեռք ունես, գնա ինքդ աշխատի»։
Հնդկաստանի բժիշկները նոր կորոնավիրուսով վարակում են ախտորոշել Քերալայի նահանգից 3 տարեկան երեխայի մոտ, որն այս հիվանդությամբ ամենափոքրահասակ պացիենտն է դարձել երկրում:
Նյու Յորքում խուճապ է տիրում, կորոնավիրուսի պատճառով մարդիկ, մեծ հերթեր կանգնելով, գնում են ձեռքերի հականեխիչներ, մաքրող միջոցներ, ջուր եւ առաջին անհրաժեշտության իրեր, իսկ աշխարհում ամենամարդաշատ հրապարակներից մեկը՝ Times Square-ն, աչքի առաջ դատարկվում է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այո» քարոզարշավ, ակցիաներ, հանրային տրամադրություններ. ՈՒՂԻՂ
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան չեղարկել է իր բոլոր աշխատանքային միջոցառումները եւ իր նստավայրում 14 օր կարանտինի մեջ կգտնվի երկրում COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Մարտի 10-ին Անկարայում Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն Սիրիայի Իդլիբի ապաէսկալացիայի գոտու իրադրության շուրջ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին, քանի որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկներ են ներկայացնելու:
Երբ հնգամյա երեխան կեսգիշերին իր իսկ ննջասենյակում տեսնելով դիմակավորված և զինված անձանց, ովքեր կոչված են նրա անվտանգությունը ապահովելուն, կորցնում է խոսելու ունակությունը, դա այլևս միայն նրա ընտանիքի խնդիրը չէ, դա հասարակության խնդիրն է։ Ավելին՝ նույնիսկ «հասարակություն» ընդհանուր ձևակերպման տակ չի կարելի թաքնվել՝ սա նաև անհատական պատասխանատվության խնդիր է։
Բայց ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի: Փոխարենը երեսպաշտությունն այն աստիճանի է հասել, որ ոմանց այսօրեական շահերը բավարարելու համար ոչ մի կարմիր գծի առաջ չեն կանգնում` ընդհուպ մինչև թաղման ծեսը ծաղրելն ու դրանից հաճույք ստանալը:
Չինաստանի Ուհան քաղաքում 14 ժամանակավոր հոսպիտալներից, որոնք կազմակերպվել էին մարզադաշտերում եւ ցուցահանդեսային կենտրոններում, 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «5-րդ ալիք» հեռոիստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի որոշումը վերջինիս պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում: Բողոքի քննությունը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության քննիչը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում: Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ: Ավելի ուշ կտեղեկացնեմ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ»:
Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառում «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարները. ներկայացնում է Կարեն Քոչարյանը. ՈՒՂԻՂ
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի:
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի արեւմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ:
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) չորս պատգամավոր եւ երկու աշխատող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք բացահայտելու մասին:
ԱՄՆ-ում արձանագրվել Է COVID-19 կորոնավիրուսով վարակման 512 դեպք, 21 մարդ մահացել է:
Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը մարտի 9-ի դրությամբ սկսել է դանդաղել, անցած մեկ օրում նոր վարակ է հայտնաբերվել միայն Ալբանիայում եւ Բանգլադեշում։
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Այո»-ի շտաբի հարգելի՛ գործընկերներ, ձեզ աջակցող ֆեյքային «բանակները», որոնք սոցցանցի մեկնաբանություններում նույն վորդինգով, նույն «բանալի բառերով» հարյուրավոր մեկնաբանություններ են գրում մեր դեմ, ԶՐՈ ազդեցություն են ունենում «Ոչ»-ականների վրա։
Կորոնավիրուսի հետ կապված անհանգստության այս ալիքի ներքո ԱՄՆ-ի Կոնգրեսը հեշտությամբ հաստատեց ավելի քան 8 միլիարդ դոլարի արտակարգ հատկացումների ծրագիրը: Այդ գումարից երեք միլիարդը պիտի ծախսվի հիվանդության դեմ պատվաստանյութը հայտնաբերելու աշխատանքների համար: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Հայաստանի իշխանությունները և կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել են «անկապ» քարոզարշավի ոճը, որի հետևանքներից են՝ բակլետի պատառոտելը, դրանք վերցնելուց հրաժարվելը… Վերը նշված այդ երկու օրինակները տեղի են ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի հետ… Ավելին, քարոզաշրավի ժամանակ Լոռու մարզում մի կին վարչապետին գովերգելուց հետո խորհուրդ տվեց վերջինիս ցրել կառավարությունը…
Մարտի 5-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի շուրջ 6 ժամ տևած բանակցությունների արդյունքում կրկին հրադադար հաստատվեց Սիրիայի Հյուսիսում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:
Մարտի 6-ին ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք:
Համաշխարհային կինոինդուստրիան կարող է մինչեւ հինգ միլիարդ դոլար կորցնել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ցուցադրությունների չեղարկման պատճառով:
Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթին սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ. 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը:
Կորոնավիրուսի ազդեցությունն արդեն բավականաչափ զգացվում է ամբողջ համաշխարհային տնտեսությունում, որովհետև կարևորագույն օղակը, որտեղից դա սկսվել է՝ Չինաստանի տնտեսությունը, էական ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության մեջ: Շատ հաճախ համադրում են SARS-ի վիրուսի հետ, որը 2003-2004թթ. էր, և շատ ավելի վտանգավոր վիրուս էր՝ մահացության ազդեցության տեսակետից: Բայց եթե դիտարկում ենք վիրուսի տարածման տեսանկյունից, ապա կորոնավիրուսը մոտ 10 անգամ ավելի արագ է տարածվում, քան SARS-ը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկում միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի Ճապոնիայի տնտեսությանը: