«Ստախոսը Հոմերոսը չէ, ստախոսը դու ես, պարոն աննախադեպ». Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։

Ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաինքնասիրահարված, ոչ կոմպետենտ,ստախոս ու մարդկանց մոլորության մեջ պահող կառավարության ղեկավարի ելույթին։

Ինչքա՞ն կարելի է ես, ես, ես-երը լսել: Երկու տարի է կա՛մ աննախադեպ է, կա՛մ՝ ես։

Փաշինյանը ձախողել ես ամեն բան,իսկ Արցախի հարցի քո լուծումից ամոթ է, գոնե մի խոսիր:

Դիրքորոշում հայտնելուց առաջ՝ նախ այն պետք է ունենալ, իսկ դու իզմեր չունես։

Ավելի մանրամասն այսօրվա խայտառակությանը դեռ կանրադառնամ։

Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։

Հ.Գ. Օտարերկրյա մամուլին հղում անելուց առաջ կարող ես հղում անել օտարերկրյա այն բազմաթիվ լրատվամիջոցներին, որոնք նշում են Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, քաղբանտարկյալների,
ներդրումների բացակայության և քո ոչ կոմպետենտության մասին։

Հ.Հ.Գ.Խեղճ Հոմերոս ու Սոֆոկլես։Դուք Նիկոլին ի՞նչ էիք արել,որ ձեզ էլ ստախոս անվանեց։

Այստեղ են ասել, ստախոսը Հոմերոսը չէ, ստախոսը դու ես, պարոն աննախադեպ»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=684229435711488&id=333386077462494&__xts__[0]=68.ARC2X6_bCPaSOAmPa2U3wDJfJ4LQVM1y8Qj_jmOgErZxF9pQAGTaLYi71–q2YNQoVcQp-tuCcBFaEr4yBTC2Pj8RtryGRW0ZHZKCfgbn8ytNThAmd_uFHwLmjBItdGt7tZbXf7xtlMC99ia0kzrYT1YFfZPAfh7Csyo0NxRpjU2IimDBZ4OMcXRFKmuyipX1MoQKtT_LifAyUdKZTzM13-Y5Uv3UPHy8vQHqZ7KtAA4KQ_v8Amonn5FV_TnwWu2QOGTtFFPnvmEw7Fn8ADzAnTnzwzVN-NgJId7wXG1Q-VBrrruMmEONH3HaCEiEi4pgf2V_8lxS6hQ8q1QLw8&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս