Միանգամից գամ վերջից: Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը:
Խորհրդի նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում եմ և գործելու եմ բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից ինձ վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:
Հայտարարարում եմ, որ բացի օր-օրի վատթարացող հիվանդությունները կոնսերվացնելուց, առողջությունը վերականգնելու հետ կապված այլ բուժում հիվանդը չի ստանում, քանի որ ըստ բուժող բժշկի Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել բուժում: Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր «տեսլականն» է հրապարակել՝ «պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ»: Ասում է, որ 2018 թվականից հետո սա երկրորդ համանման փաստաթուղթն է:
Հայտնում եմ, որ ինձ են դիմել արտերկրում բնակվող մի խումբ հայրենակիցներ, որոնց խնդրանքով ստանձնել եմ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող, շուրջ մեկ տասնյակ կենսաբանական լաբորատորիաների փակման, նրանց տրված լիցենզիայի դադարեցման գործը։
ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստ. Ուղիղ:
Գագիկ Ծառուկյանը պատրաստ է այս անգամ մինչեւ վերջ գնալ։ Նա երեկ «կանյաչնիում» կուսակիցների հետ հանդիպմանը նրանց «դուխ» է տվել, որ ոչ մի բանից չվախենան- չնահանջեն։
Լրատվամիջոցներն օրերս տեղեկացրեցին, որ Երեւանում տեղի է ունեցել ՀՀ երեք նախկին վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի եւ Կարեն Կարապետյանի հանդիպումը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 323 հազարից:
Այս պահին ՀՀ դատարաններում առկա է ութ քաղաքացիական հայց, որոնց պատասխանող կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Իհա՛րկե, այս ազատումների մեջ ստորջրյա հոսանքներ կան, սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նոր տեսարաններ ապահովել հանրության համար, քանի որ այլևս հաց չի կարողանում տալ, ուստի պետք է պատճառներ գտնել իրավիճակից դուրս գալու համար։ Նիկոլ Փաշինյանը մնացել է իր միակ գործիքի հույսին՝ ռեպրեսիաներ, նոր քաղաքական ձերբակալություններ. և գուցե նաև այս համատեքստում ԱԱԾ-ի և ոստիկանության գործողությունները նրան չեն գոհացնում»,- ասաց Շարմազանովը։
«Նրանք շատ լավ գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր ամբողջ իշխանությունը: Այս 2 տարիների ընթացքում նա մսխեց իր դիվիդենտները և հիմա ոչինչ չունի: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ Նիկոլը մեր երկիրն ու պետականությունը բերել-կանգնեցրել է լուրջ խնդրի առաջ, և շատ մեծ վտանգներ են մեզ սպասվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում տվյալներ է հրապարակել երկրում գրոհայինների թվի վերաբերյալ, որոնք պետք է սպանվեն թուրք ուժայինների կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Կան մի շարք կետեր, որոնք նա Սերժ Սարգսյանից ժառանգել է՝ բազմավեկտորությունը, ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Սրանք Սարգսյանի ժառանգությունն են։ Իսկ հայ-ռուսական քաղաքական գործընկերությունը Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունն է, սահմանապահ զորքերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգությունը»,- ասաց Կոլերովը։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այսօր ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման վերաբերյալ քրեական գործին:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
«Դա մի կառույց է, որտեղ պիտի աշխատեն մարդիկ, որոնք պաշտոնի հասել են քրտնաջան աշխատանքի արդյունքում, ինչ-որ ճանապարհ են անցել: Այս կառույցում չի կարող «օդից մարդ ընկնել», և այն էլ՝ ղեկավարի պաշտոնը զբաղեցնել: Ես այդ անձնավորությանը չեմ ճանաչում, գուցե շատ լավ մարդ է, խելացի, բայց այս կառույցում, կրկնում եմ, ղեկավար պաշտոնում «օդից մարդ ընկնել» չի կարող, այլ պետք է լինի դրա մեջ թրծված և համապատասխան ճանապարհ անցած մեկը, որը գիտի՝ ինչ է գաղտնիքը, ազգային անվտանգությունը, երկրի շահը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Ապացուցված է այն ճշմարտությունը, որ ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանակիրների հակասական դրսևորումներից ու հայտարարություններից։ Փաստ է այն, որ պետության ղեկավարը պարտավոր է՝ իր գործողություններում լինի հստակ, այլ ոչ թե զբաղվի փարիսեցիությամբ կամ ամենօրյա ռեժիմով հակասի ինքն իրեն։ Այն, ինչ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում, չի համապատասխանում ոչ մի քաղաքագիտական թեորեմի, ավելին՝ տրամագծորեն հակառակ կիրառելիություն է դրսևորում։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է։
«Նախ մեր նպատակը պարտադրելը չի, այլ մեր նպատակը իրազեկվածությունը բարձրացնելն է և մեր սիրելի հայրենակիցների հետ համագործակցելը համավարակի կանխարգելման առումով։ Ինչ վերաբերում է արտակարգ դրության երկարացմանը, այո, կա այդպիսի հավանականություն, և բավականին մեծ է այդ հավանականությունը: Կարծում եմ, որ, այո, արտակարգ դրությունը կերկարացվի»:
Արդեն երկար ժամանակ է, ինչ հայաստանյան 6 բարձրագույն հաստատություններում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներին այդպես էլ չեն գալիս փոխարինելու ռեկտորները: Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դեռևս ղեկավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները:
Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ արված հայտարարությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քիչ առաջ տեղի է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ նիստ, որի ընթացքում քննարկվել են ինչպես տեղի ունեցող իրադարձությունները, այնպես էլ խմբակցության և կուսակցության առաջիկա անելիքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Ես այս պահին գրասենյակում եմ, ողջ օրվա ընթացքում եղել եմ այստեղ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել համախոհներիս ու գործընկերներիս հետ: Ինչ վերաբերում է ձեր նշած տեղեկություններին, պիտի ասեմ, որ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, բայց վստահեցնում եմ, որ բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա: Խոսքն օրինական եղանակների մասին է: Համոզված եղեք՝ իմ նկատմամբ օրենքով նախատեսված որևէ գործողության, հետապնդման առիթ, պատճառ և հիմք չկա:
2018 թվականին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազանգի գաղտնալսումից անցել է գրեթե երկու տարի, սակայն գործի քննությունը դեռևս ավարտված չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: ՔԿ նախագահը լրագրողներին տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցի անունից միջազգային գործընկերներին քննչական պահանջ են ուղարկել, նրանք որոշակի գործողություններ պետք է անեն, որոնց վերլուծման արդյունքում հնարավոր կլինի վերջնական գնահատականներ տալ:
Լուրեր շրջանառվեցին, թե իբր «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակի դուռ-լուսամուտը գիշերը կեղտով են պատել: Բազմաթիվ ահազնագերից հետո, տեղեկացնում ենք, որ խոսքը մեր գրասենյակի մասին չէ, իսկ մեր գրասենյակի հետ կապված նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Գրասենյակի վրա նման հետքեր չկան, տեսախցիկները ևս ոչինչ չեն արձանագրել:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողներին վստահեցրեց, որ կատարել է բոլոր գործողությունները, որպեսզի հնարավոր դառնա վեթինգի գործընթացը: Ըստ Բադասյանի՝ 2019 թվականի հունիսին պաշտոնը ստանձնելուց հետո բավարար քայլեր են իրականացրել՝ փոփոխություններ են կատարել Դատական օրենսգրքում, զուգահեռ սկսել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են մշակում ԲԴԽ-ի հետ, որպեսզի վեթինգի գործընթացը հնարավոր լինի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 226 հազարից: