
Իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ «Մեկ Հայաստան»-ը դիմել է գլխավոր դատախազին

ՀՀ բարձրագույն իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ
«Մեկ Հայաստան» կուսակցությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։
«Ուզում եմ նշել, որ քաղաքական պատասխանատվությունից բացի, որն այլևս իրողություն է, Հայաստանի իշխանությունների գործողություններին պետք է տրվի իրավակլան գնատական»,-հրապարակած տեսանյութում հայտարարեց «Մեկ Հայստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն ու Հատուկ քննչական ծառայություն։ Նրա խոսքով, դրա համար հիմք է դարձել կորոնովիրուսի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների՝ կասկածելի, ակնհայտ ապակառուցողական ու կործանարար գործողությունները, որոնք առերևույթ հանգեցրել են հարյուրավոր մահերի ու երկրի համար առաջացրել են ծայրահեղ ծանր հետևանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.facebook.com/473981732665357/videos/560767594606911/?t=0