Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ռուսաստանի ղեկավարը համապատասխան շնորհավորական հեռագիրն ուղարկել է Լուկաշենկոյին: «Ակնկալում եմ, որ Ձեր պետական գործունեությունը կնպաստի ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում, Միութենական պետության շրջանակներում համագործակցության խորացմանը, Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի գծով ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ռազմաքաղաքական կապերի ամրապնմանը: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի եւ Բելառուսի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,-ընդգծվում է հեռագրում:

Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Նախնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն հավաքում է ընտրողների ձայների 80,23 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս