Բաժիններ՝

Պակիստանում ավելի քան 60 մարդ է զոհվել անձրևների և հեղեղումների հետևանքով

Պակիստանում վերջին երեք օրն առնվազն 64 մարդ է դարձել մուսոնային անձրեւների եւ հեղեղումների զոհ: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Պակիստանի Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային վարչության տվյալներով՝ ամենից շատ թվով զոհվածները Խայբեր Փախթունխվայի հյուսիս – արեւմտյան նահանգում են: Տարածաշրջանում խախտված է կապը հեղեղված շրջանների հետ, գետերի վարարումը ոչնչացրել է հարյուրավոր բնակելի տներ, քանդել կամուրջներ եւ էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի հենարաններ:

Սինդի հարավային նահանգում ջրանցքներից մեկի ամբարտակի ճեղքումը հանգեցրել է մարդկային զոհերի եւ մի քանի գյուղերի ջրածածկման: Դրանց բնակիչների տարահանմանը ներգրավել են բանակային ստորաբաժանումներ եւ ուղղաթիռներ: Աղետի գոտում բացել են շարժական հոսպիտալ, որտեղ օգնություն է ցույց տրվում տուժածներին: Անձրեւները կազմալուծել են բնականոն կյանքը Պակիստանի խոշորագույն քաղաքներ Կարաչիում եւ Լահորում: Մեգապոլիսների փողոցները ծածկված են ջրով, հորդացումը լրջորեն դժվարացրել է տրանսպորտի եւ քաղաքային ծառայությունների աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս